ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արփինե Հովհաննիսյանը մերժել է ՕԵԿ-ի «Պրոբացիայի մասին» օրինագիծը

Արփինե Հովհաննիսյանը մերժել է ՕԵԿ-ի «Պրոբացիայի մասին» օրինագիծը
10.12.2015 | 17:42

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ի նիստում մերժել է «Պրոբացիայի մասին» օրինագիծը, որը նախապատրաստել էին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները: «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի ներդրումը պայմանավորված է նրանով, որ երկրին անհրաժեշտ է այլընտրանքային պատժի և ծառայության փորձնական ժամկետի ինստիտուտ, ինչը կնպաստի շատ խնդիրների լուծմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, իրենք համակարծիք են օրինագծի անհրաժեշտությանը, սակայն արդարադատության նախարարությունն արդեն մշակել է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» օրինագիծը, որը շրջանառության մեջ կդրվի: Նախարարի գնահատականով՝ պատգամավորների ներկայացրած օրինագծում բացակայում են պրոբացիայի ծառայության, պրոբացիայի ծառայության լիազորությունների, աշխատակիցների իրավունքների և այլ կարևոր կողմերի մասին դրույթներ: Դա հաշվի առնելով՝ կառավարությունը մերժում է օրինագիծը:

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ